Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ռուսական ռմբակոծության արդյունքում զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ

12:26, հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2015 թ.
Սիրիայի ընդդիմությունը հայտնել է, որ ռուսական ռմբակոծության արդյունքում զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ

Ռուսաստանի ռազական օդուժի՝ Սիրիայի տարածքի, մասնավորապես՝ Հոմս նահանգի ռմբակոծության արդյունքում զոհվել է 36 խաղաղ բնակիչ: Այս ասին թվիթերյան իր էջում գրել է «Սիրիական հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կալիցիայի» ներկայացուցիչ Հալեդ Խոջան: Կոալիցիան պայքարում է Բաշար Ասադի ռեժիմի դեմ, որին աջակցում է Ռուսաստանը:

Խոջայի խոսքերով՝ ռուսական ավիացիան ռմբակոծել է այն տարածքները, որտեղ իսլամիստներ չկան, ԻՊ-ն իսկապես վերահսկելիս է եղել այդ տարածքները, սակայն՝ մեկ տարի առաջ:

5994 | 0
Facebook