Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ երկու որդիներն էլ առաջին գծում են ծառայել, դրանից ավել ի՞նչ եք ուզում ինձնից». Լեյլա Սարիբեկյանն՝ իրեն քննադատողներին

17:46, երեքշաբթի, 29 սեպտեմբերի, 2015 թ.
«Իմ երկու որդիներն էլ առաջին գծում են ծառայել, դրանից ավել ի՞նչ եք ուզում ինձնից». Լեյլա Սարիբեկյանն՝ իրեն քննադատողներին
     Սահմանին վերջին օրերի լարվածության հետ կապված՝ համացանցում ստեղծվել է քաղաքացիական նախաձեռնություն, որը քննարկում է «Էրեբունի-Երևան» միջոցառումները չկազմակերպելու և ամբողջ գումարը սահմանամերձ գյուղերին փոխանցելու հարցը:
     Նախաձեռնությանը միացել են հասարակական, քաղաքական, մշակութային տարբեր գործիչներ:
    
     Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, սակայն, հարցազրույցներից մեկում նշել էր, որ սա աշխարհի հայության քաղաքի տոնն է և պետք է նշել: Նրա կարծիքը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքացիների շրջանում:
    
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը թեմայի վերաբերյալ զրուցեց երգչուհու հետ՝ պարզելու նրա արձագանքը քննադատություններին:
     «Ասեք, որ ես բոլորին շատ սիրում եմ, ինչպես նաև իմ Երևան քաղաքը և հայ ազգին»,- նշեց նա:
     Հարցին, թե նպատակահարմա՞ր է արդյոք այս օրերին կազմակերպել նման մեծ տոնակատարություն, մինչդեռ կարելի էր այդ գումարով օգնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ասաց. «Դուք գիտե՞ք՝ ես ամիսը քանի անգամ եմ սահման գնում և երգում: Մենք մեր ժողովրդի ծառան ենք, ծառայողը՝ մեր երգով, մեր ոգևորությամբ, մեր խոսքով, մեր ազնիվ ապրելով: Ի՞նչ եք ուզում երգչից, դիմեք այն մարդկանց, ովքեր դա անում են, ասեք՝ հարգելի կառավարություն, դուք ի վիճակի չեք կարգավորելու էդ հարցը սահմաններում, եկեք ազգովի անենք էս ամեն ինչը: Թող էդ խեղճ երգիչներն իրենց 100 հազար դրամը դնեն...
     Ես իմ կյանքն եմ դնում, ես իմ երկու որդիներին եմ նվիրել բանակին, իմ երկու որդիներն էլ առաջին գծում են ծառայել, դրանից ավել ի՞նչ եք ուզում ինձնից: Մենք բոլորս հայի կողքին կանգնած ենք, միասնական ենք ու հզոր:
     Մեր երիտասարդությունը, ժողովուրդն արժանի է տոների և ուրախ լինելու, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդին ուրախ պահել: Ընենց էլ մի օրի չեն էս ժողովուրդը, մի հատ էլ զրկենք տոնից...
     Ես ի՞նչ գործ ունեմ կառավարության արած ծախսերի հետ...
     Ես մի վայրկյան չեմ խնայի իմ կյանքը որևէ երեխայի համար, Դուք եկել եք ինձ ի՞նչ եք սովորեցնում: Ես անգամ չգիտեմ՝ էդ համերգին երգում եմ, չեմ երգում, չգիտեմ՝ ինչ գումարների մասին է խոսքը: Ես «Ֆեյսբուք»-ում չկամ, էդ ամեն ինչով չեմ հետաքրքրվում: Ինձ զանգում, ասում են՝ գիտեք, չանենք Երևանի տոնը, որովհետև չգիտեմ՝ որտեղ, չգիտեմ՝ ով ինչ-որ բան ա մտածել ու որոշում ա, թե իմ 100 հազար դրամն ինչի վրա ծախսի: Երբ բոլորս միասին մեր աշխատավարձերը, ով ինչքան կարող է, կդնենք էդ ամեն ինչի մեջ, եթե կառավարությունը չի կարում էս հարցերը լուծի, եկեք բոլորս միանանք, անենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
9274 | 3
Facebook