Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Շատակերությունը հանգեցնում է հիշողության կորստի

14:40, երեքշաբթի, 28 փետրվարի, 2012 թ.
Շատակերությունը հանգեցնում է հիշողության կորստի

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի գիտնականները պնդում են, որ շատակերությունը, հատկապես մեծ տարիքում, կարող է հանգեցնել հիշողության կորստի:

Մասնագետներն ուսումնասիրել են 70-89 տարեկան 1233 մարդու առողջական վիճակը:

Պարզ է դարձել` նա, ով օրվա մեջ ավելի քան 2143 կկալ է օգտագործում, ունի հիշողության կորստի առավել մեծ վտանգ: Հաշվի են առնվել նաև հիշողության վրա ազդող այլ գործոններ ևս` ինսուլտ, դիաբետ: Բայց միևնույնն է` շատակերությունը համարվել է ռիսկի գլխավոր գործոնը:

''Կալորիաների պակասեցումը և առողջ դիետան լավագույն լուծումը կարող են լինել տարիքային հիշողության կորստի կանխման համար'',- եզրափակել է փորձագետ Յոհաս Գեդան:

10654 | 0
Facebook