Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մաքրելով ատամները` զերծ ենք մնում մենինգիտից

12:12, երեքշաբթի, 28 փետրվարի, 2012 թ.
Մաքրելով ատամները` զերծ ենք մնում մենինգիտից

Ատամների կանոնավոր մաքրումը կարող է կանխել մենինգիտի առաջացումը: Այսպիսի որոշման են եկել շվեյցարացի գիտնականները: Հետազոտությունների ժամանակ նրանք մենինգիտով հիվանդների բերանի խոռոչում հայտնաբերել են Streptococcus tigurinus միկրոբը: Հետազոտությունը գլխավորող բժիշկ Անդրեա Զբինդենը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, այդ միկրոբներն ունեն ծանր հիվանդություն առաջացնելու հնարավորություն: Բժիշկը կարծում է, որ այն մարդու արյան մեջ կարող է անցնել արնահոսող լնդերի միջոցով: Այս մասին առավել հստակ պատասխան բժիշկներն ակնկալում են ստանալ հետագա հետազոտություններից:

8676 | 0
Facebook