Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ոտքի եղունգներից կարելի է գուշակել թոքի քաղցկեղը

16:18, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2012 թ.
Ոտքի եղունգներից կարելի է գուշակել թոքի քաղցկեղը

800 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունն օգնել է ապացուցել, որ ոտքի մատների եղունգներով կարելի է գուշակել քաղցկեղի առաջացման վտանգը: Փորձագետներն այն հիմնավորում են նիկոտինի պարունակությամբ: ''Ոտքի եղունգները շատ դանդաղ են աճում, ուստի կարելի է երկար ժամանակ հետևել ծխախոտի ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա''- American Journal of Epidemiology խմբագրությունը մեջբերում է գիտնականների խոսքը: Այսպիսով, այն մարդիկ, ում օրգանիզմում նիկոտինը բարձր է, 3 անգամ մեծ է թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը,- հաղորդում է BBC-ն: Ի դեպ, չծխողների մոտ ևս նկատվել է այս երևույթը: Գիտնականները փաստը բացատրել են ''պասիվ ծխողներ'' հասկացությամբ, ովքեր անձամբ չեն ծխում, սակայն շրջապատված են ծխող մարդկանցով:

12974 | 0
Facebook