Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրորդ երեխայի սեռը

21:11, չորեքշաբթի, 10 հունիսի, 2015 թ.
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երկրորդ երեխայի սեռը
     Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է լույս աշխարհ բերել տղա երեխայի: Ինչպես հաղորդում է «Միրրոր»-ը, Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի երկրորդ երեխայի սեռը հայտնել են հանրահայտ զույգին մոտ կանգնած աղբյուրները և նշել, որ զույգն անչափ երջանիկ է: «Քանյեն անսահման սիրով է պարուրում իր փոքրիկ դստերը՝ Նորթին, սակայն նա միշտ էլ երազել է տղա երեխա ունենալ՝ որպես իր իսկական ժառանգորդ: Քիմը նույնպես շատ երջանիկ է, քանի որ նա պարբերաբար հայտնել է, որ ցանկանում է երկու երեխա ունենալ՝ մեկ աղջիկ և մեկ տղա»,- նշում է պարբերականը:
     Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն իր հղիության մասին հայտնել էր այս ամսվա սկզբին՝ «Keeping Up With the Kardashians» իրապատումի հերթական շոուի անոնսի ժամանակ:
14643 | 1
Facebook