Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջենիֆեր Լոպեսին 2 տարվա ազատազրկում է սպառնում (տեսանյութ)

14:55, երկուշաբթի, 08 հունիսի, 2015 թ.
Ջենիֆեր Լոպեսին 2 տարվա ազատազրկում է սպառնում (տեսանյութ)

Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում 45-ամյա աստղ Ջենիֆեր Լոպեսի դեմ դատական հայց է ներկայացվել: Նա մեղադրվում է «հասարակական կարգը խախտելու, անհարգալից վերաբերմունք դրսևորելու և կանացի պատիվը ոտնահարելու» համար: Թե կոնկրետ որ կնոջ պատիվն է ոտնահարվել, հայցվորները չեն նշում, հավանաբար, հենց իրենը՝ Լոպեսինը, գրում է հոլիվուդյան «ԹիԷմԶեթ»-ը:

Խոսքը վերաբերում է միջազգային հայտնի փառատոնին, որը տեղի է ունեցել Ռաբաթում և հեռարձակվել մինչև երկրի ամենախուլ գյուղերը: Հավանաբար, հենց այս լայն սփռվածությունն էլ պատճառ է դարձել այսքան կոշտ քննադատությունների:

Նշենք, որ երգչուհին բեմ էր դուրս եկել իր համար ավանդական դարձած կիսամերկ հագուկապով և թվերք պարել, ինչը հարուցել էր տեղի պահպանողական հասարակական ակտիվիստների զայրույթը:

«Հոլիվուդում ցուցադրվող ամեն բան չէ, որ կարելի է ցուցադրել մեր հեռուստադիտողներին»,- ասում են նրանք ու պահանջում, որ երգչուհուն 2 տարով ազատարզկեն, ինչպես պահանջում են երկրի օրենքները նմանատիպ հանցանքների համար:

14009 | 3
Facebook