Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին՝ Ռիհանայի հղիության մասին լուրեր տարածելու համար

13:15, երկուշաբթի, 08 հունիսի, 2015 թ.
Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական ամսագրին՝ Ռիհանայի հղիության մասին լուրեր տարածելու համար

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն դատի է տվել ֆրանսիական «Oops!» ամսագրին: Ինչպես հաղորդում է «Gossip Cop»-ը, դերասանի այդ քայլի պատճառն այդ ամսագրում վերջերս հրապարակված հոդվածն է եղել, որի համաձայն Ռիհանան հղի է և պատրաստվում է լույս աշխարհ բերել Լեոնարդո Դի Կապրիոյի որդուն: Ավելին՝ հոդվածում նշվում է նաև, որ Դի Կապրիոն ցանկանում է հրաժարվել այդ երեխայից:

Դերասանը նշել է, որ դատական գործի արդյունքում ինքը պատրաստվում է ֆրանսիական ամսագրից 20 հազար դոլարի հասնող տուգանք պահանջել: Ամսագրի սեփականատեր Ֆրեդերիկ Տրուցոլասկին այս առիթով հայտնել է, որ իր ամսագրի թղթակիցներն այդ տեղեկությունը որպես հաստատված իրողություն չեն մատուցել: «Նրանք նույնպես իմացել են, որ դա, ամենայն հավանականությամբ, կարող է և սխալ լինել, ուղղակի լրատվամիջոցներում վերջին շրջանում այնքան էին քննարկվում Դի Կապրիոյի և Ռիհանայի հարաբերությունները, որ իրենց այդ ենթադրությունը կարող էր և միանգամայն ճիշտ լինել»,- նշել է Տրուցոլասկին:
17975 | 0
Facebook