Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մորգան Ֆրիմանը խոստովանել է, որ կախվածություն ունի թմրանյութերից

23:16, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
Մորգան Ֆրիմանը խոստովանել է, որ կախվածություն ունի թմրանյութերից

Վերջերս տված հարցազրույցի ժամանակ Օսկար մրացանակի արժանացած հայտնի դերասան Մորգան Ֆրիմանը խոստովանել է, որ տարված է թրմրանյութերով: Բայց այդ կապակցությամբ նա չի արտահայտել ոչ ափսոսանք, ոչ զղջանք: Ավելին, նա վստահություն է հայտնել, թե մարիխուանան պետք է օրինականացվի բուժական նպատակներով, քանի որ այն թեթևացնում է ցավը: «Շատ տարիներ առաջ ինձ մարիխուանայի վրա «նստացրել» է առաջին կինս, այդ ժամանակվանից ես այն ընդունում եմ ամենատարբեր ձևերով՝ ուտելով, խմելով, ծխելով,- ասել է նա,- արդեն երկար տարիներ ես տառապում են ֆիբրոմիալգիայով՝ խրոնիկ ոսկրամկանային ցավով, և տառապանքներս միայն մարիխուանան է մեղմացնում»:

Նշենք, որ 2008-ին դերասանը քնել է ղեկին և լուրջ ավտովթարի ենթարկվել: Չնայած երկարատև բուժմանը՝ մինչ օրս էլ նրան չի հաջողվել ամբողջովին վերականգնվել:

8997 | 0
Facebook