Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«eBay»-ում վաճառքի է հանվել օդ` Քանյե Ուեսթի համերգից

19:08, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
«eBay»-ում վաճառքի է հանվել օդ` Քանյե Ուեսթի համերգից

«eBay» առցանց աճուրդում վաճառքի է հանվել օդով լի փաթեթ` Քանյե Ուեսթի համերգից: Այդ փաթեթի աճուրդային արժեքն արդեն հասել է 60 հազար դոլարի, գրում է «The Independent»-ը: Ապրանքը վաճառքի է դրվել 1 շաբաթ առաջ: 1 փաթեթի մեկնարկային գինը կազմել է 5 դոլար: Վաճառողը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից է: Նա պնդում է, որ Քանյե Ուեսթի համերգի ժամանակ առաջին շարքում է եղել, ու փաթեթում Ուեսթի քրտինքից մասնիկներ կան: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ փաթեթը վաճառքի հանած անձը ներկա է եղել Ուեսթի համերգին: Արդյունքում ապրանքը հանվել է առցանց աճուրդից: Դրանից հետո սակայն, առցանց աճուրդում հայտնվել են 10-յակ այլ փաթեթներ` Ուեսթի համերգներից պարունակող օդով: Բացի այդ, վաճառվում են նաև փաթեթներ` Ջասթին Բիբերի և բրիտանական «One Direction» խմբի համերգներից լցված օդով:

9772 | 3
Facebook