Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քանյե Ուեսթն անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին. «Դեյլի Մեյլ»-ը՝ Կարապի լճի մոտ ռեփերի համերգի վերաբերյալ (տեսանյութ)

12:05, երկուշաբթի, 13 ապրիլի, 2015 թ.
Քանյե Ուեսթն անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին. «Դեյլի Մեյլ»-ը՝ Կարապի լճի մոտ ռեփերի համերգի վերաբերյալ (տեսանյութ)

Բրիտանական հեղինակավոր «Դեյլի Մեյլ» պարբերականն, անդրադառնալով Քանյե Ուեսթի՝ Կարապի լճի մոտ տեղի ունեցած երեկվա համերգին, գրել է, որ աշխարհահռչակ ռեփերը գեղեցիկ անակնկալ է մատուցել իր հայ երկրպագուներին:

«37-ամյա ռեփեր Քանյե Ուեսթը երեկ հանպատրաստից և անվճար համերգ է տվել իր հայ երկրպագուների համար: Համերգի ընթացքում Քանյեն ցատկել է լիճը, որպեսզի ավելի մոտ գտնվի լճի մյուս ափին գտնվող իր երկրպագուներին: Նա ընդամենը մի քանի րոպե է մնացել լճում, սակայն երգչի արարքն այնքան մեծ ոգևորություն է պարգևել հայ ունկնդիրներին, որ մեծ թվով մարդիկ հետևել են նրա արարքին և մտել ջուրը»,- նշում է պարբերականը:

Դրանից հետո «Թվիթեր» սոցիալական կայքում հայտնվել է օգտատերերից մեկի գրառումը, ով պարկով լի ջրի լուսանկար է տեղադրել և գրել, որ վաճառքի է հանվել Կարապի լճի ջուրը, որտեղ ցատկել է հանրահայտ ռեփերը:
15293 | 5
Facebook