Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քիմ Քարդաշյանի նախնիները մոլոկաններ են եղել և Կարսի մարզի Քարաքալե գյուղից փախել են պայծառատեսի խորհրդով

16:30, հինգշաբթի, 09 ապրիլի, 2015 թ.
Քիմ Քարդաշյանի նախնիները մոլոկաններ են եղել և Կարսի մարզի Քարաքալե գյուղից փախել են պայծառատեսի խորհրդով

Բրիտանական «Դեյլի Մեյլ» պարբերականն անդրադարձել է հայազգի աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի արմատներին՝ հրապարակելով նրա ընտանիքի արխիվային լուսանկարները:

«Քիմ Քարդաշյանի նախնիները Հայոց ցեղասպանության զոհ դառնալուց փրկվել են հրաշքով՝ շնորհիվ մի պայծառատեսի, ով նախազգուշացրել է նրանց, որ շուտով ծանր ժամանակներ են գալու և պատերազմ է սկսվելու և խորհուրդ է տվել նրանց մեկնել Ամերիկա՝ այդ ամենից խուսափելու համար: Եվ այդպես էլ եղել է. պատերազմ է սկսվել, սակայն Քարդաշյանները կարողացել են փրկվել Առաջին համաշխարհային պատերազմի՝ 1914-18թթ. ողբերգական իրադարձություններից, քանի որ լքել էն Կարսի շրջանի Քարաքալե գյուղը և գերմանական նավահանգստով մեկնել Ամերիկա: Այն ժամանակ նրանց դեռևս անվանում էին ռուսական ոճով՝ Քարդաշովներ՝ տարածաշրջանում Ռուսաստանի գերակայության պատճառով: Այդպիսով Քարդաշովները փրկվել են նաև մեկ այլ ոճրագործությունից՝ 1915թ. սկսված Հայոց ցեղասպանությունից, որին 2 տարի անց՝ 1917թ. արդեն հաջորդեց Հոկտեմբերյան հեղափոխությունը:

Քիմ Քարդաշյանի ընտանիքին իրենց բնակավայրը լքելու հարցում օգնել է Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ը: Քարդաշյանների ընտանիքը նամակ է գրել Ցարին՝ պատմելով գյուղում կրոնական հողի վրա կրած իրենց հալածանքների մասին և վերջինը տվել է իր թույլտվությունը. Քարդաշյանների նախնիները հարել են մոլոկան աղանդին: Այդ մասին հետագայում պատմել է Քարաքալեից Քարդաշյանների ընտանիքի հետ գաղթած մեկ այլ ընտանիքի ժառանգ»,- գրում է պարբերականը:

Աղբյուրը, ներկայացնելով Քարդաշյան ընտանիքի տոհմածառի հակիրճ պատկերը, գրում է. «Քիմ Քարդաշյանի նախապապը եղել է Թաթոս Քարդաշյանն, ով ծնվել է Քարաքալեում: Նա ընդամենը 17 տարեկան է եղել, երբ ընտանիքը 1913թ. սեպտեմբերին լքել է հայրենիքը և հաստատվել ԱՄՆ-ում: Այնտեղ նա շուտով ամուսանցել է իր համագյուղացի Հաննա Շաքարյանի հետ, որը նույնպես հարել է աղանդավորական կազմակերպության: Դրանից հետո ծնվել է Քարդաշյանի պապը՝ Արթուր Քարդաշյանն, ով էլ հետագայում ամուսնացել է Հելեն Առաքելյանի հետ. Վերջինի նախնիները նույնպես գաղթել էին Ամերիկա՝ այս անգամ արդեն՝ Էրզրում նահանգից: Արթուր Քարդաշյանի և Հելեն Առաքելյանի ամուսնությունից արդեն ծնվել է Քիմ Քարդաշյանի հայրը՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, որի՝ Քրիս Ջենների հետ ամուսնության արդյունքում ծնվել են Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյան քույրերն ու Ռոբերտ Քարդաշյանը: Քրիս Ջենները սակայն Քիմի հոր մահից հետո ամուսնացել է Բրուս Ջենների հետ, և այդ ամուսնության արդյունքում լույս աշխարհ են եկել Քենդալ և Քայլի Ջեններները:

Քարաքալե գյուղը, որից գաղթել են Քարդաշյանի նախնիներն, այժմ բնակեցված է մուսուլման բնակիչներով. այնտեղ դեռևս կանգնած են իրենց բնակավայրից գաղթած հայերի կիսաքանդ տների ավերակները:

Այդ իսկ պատճառով հավանականություն կա, որ Քիմը բարեկամ ունի նաև Թուրքիայում: Գյուղի 30-ամյա մի բնակիչ՝ Մուամմեր Չոփուրը, 2 տարի առաջ հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանի հեռավոր բարեկամն է: Նրանց նախատատերը քույրեր են եղել: Ենթարվում է, որ Չոփուրը կարող է լինել Քարդաշյանի հեռավոր բարեկամը Թուրքիայում:

Քարաքալե գյուղի 30-ամյա բնակիչը՝ Մուամմեր Չոփուրը
Քարաքալե գյուղի 30-ամյա բնակիչը՝ Մուամմեր Չոփուրը

Աղբյուրը նշում է, որ հատկանշական է, որ հենց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ է Քիմ Քարդաշյանը որոշել է վերադառնալ իր արմատներին՝ 8 օրյա այցով մեկնելով Հայաստան: Այնտեղ նա այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:

Պարբերականը ներկայացնում է Քարդաշյան ընտանիքի արխիվային լուսանկարները՝ 1900 թվականներից սկսած:

Քիմ Քարդաշյանի տատը՝ Հելեն Քարդաշյան
Քիմ Քարդաշյանի տատը՝ Հելեն Քարդաշյան
Քարաքալե գյուղը 20-րդ դարի սկզբում
Քարաքալե գյուղը 20-րդ դարի սկզբում
Քիմ Քարդաշյանի տատի՝ Հելեն Քարդաշյանի և պապի՝ Արթուր Քարդաշյանի ամուսնական լուսանկարը
Քիմ Քարդաշյանի տատի՝ Հելեն Քարդաշյանի և պապի՝ Արթուր Քարդաշյանի ամուսնական լուսանկարը
Քիմի տատն ու պապը մեծ տարիքում
Քիմի տատն ու պապը մեծ տարիքում
Քիմի հայրը՝ Ռոբերտը՝ դուստրերի հետ
Քիմի հայրը՝ Ռոբերտը՝ դուստրերի հետ
Ռոբերտ Քարդաշյանը աղջիկների՝ Քիմի, Քարթնիի և Քլոեի և տղայի՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ
Ռոբերտ Քարդաշյանը աղջիկների՝ Քիմի, Քարթնիի և Քլոեի և տղայի՝ Ռոբերտ Քարդաշյանի հետ
Քիմի մայրը՝ Քրիս Ջենները՝ երեխաների հետ
Քիմի մայրը՝ Քրիս Ջենները՝ երեխաների հետ
Քրիս Ջեններն իր աղջիկների հետ
Քրիս Ջեններն իր աղջիկների հետ
Քրիս Ջեններն ու Բրուս Ջենները
Քրիս Ջեններն ու Բրուս Ջենները
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը
Փաստաթղթեր՝ Քարդաշյան ընտանիքի գաղթի վերաբերյալ
Փաստաթղթեր՝ Քարդաշյան ընտանիքի գաղթի վերաբերյալ
Քարաքալեն՝ ձմռանը
Քարաքալեն՝ ձմռանը
Քարաքալեն՝ 21-րդ դարում
Քարաքալեն՝ 21-րդ դարում

28714 | 2
Facebook