Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչպիսին պետք է լինի հղի կնոջ սննդակարգը

14:30, շաբաթ, 04 փետրվարի, 2012 թ.
Ինչպիսին պետք է լինի հղի կնոջ սննդակարգը
     Ապագա մայրիկը պետք է շատ լուրջ վերաբերվի իր սննդակարգին. չէ որ պտղի սնունդը լիովին կախված է մայրիկից:
Բնական է, որ մոր արգանդի մեջ զարգացող պտուղը պետք է ստանա անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերը, այսինքն` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ: Այդ պատառով հղի կնոջ սննդակարգը պետք է լինի բազմազան և լիարժեք: Պարտադիր օգտակար մթերքներից են` միսը, ձուկը, կաթը և կաթնամթերքը, հացը և հացաբուլկեղենը, պանիրը, կաթնաշոռը և թթվասերը, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, քաղցրավենիքը (քիչ քանակությամբ): Մթերքը պետք է թարմ լինի: Խորհուրդ է տրվում ուտել քիչ քանակով, բայց հաճախ: Դա օգնում է օրգանիզմին ավելի լավ մարսել սնունդն ու բոլոր օգտակար նյութերը: Հարկավոր է նաև սահմանել ջրի ռեժիմ: Մոր սնունդը նաև պետք է լիովին անվնաս լինի երեխայի համար: Պետք է զերծ մնալ շատ յուղոտ, աղի և ապխտած սննդից, հրուշակեղենից, ալկոհոլային խմիչքից, ծխախոտից:
10929 | 0
Facebook