Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Բնության ու արվեստի գլուխգործոցներով հիանալը բուժում է օրգանիզմը

19:18, երկուշաբթի, 09 փետրվարի, 2015 թ.
Բնության ու արվեստի գլուխգործոցներով հիանալը բուժում է օրգանիզմը

Ինչպես պարզել է 200 երիտասարդի մասնակցությամբ անցկացված հետազոտությունը, շրջակա միջավայրի գեղեցիկ բնությամբ հիանալն ու դրանից ստացած զգացողությունները կարող են ուժեղացնել օրգանիզմի դիմադրողականությունը՝ նվազեցնելով օրգանիզմում առկա բորբոքային գործընթացները:

Հետազոտության ընթացքում երիտասարդներն ամեն օր մասնակցել են արշավների ու հիացել վայրի բնության և արվեստի գործերի սքանչելի գեղեցկությամբ, այնուհետև անալիզներ հանձնել: Պարզվել է, որ այդ ամենի արդյունքում օրգանիզմում բարելավվել է ցիտոկինի մակարդակը՝ սպիտակուց, որն արտադրվում է իմունային համակարգի կողմից՝ հիվանդածին միկրոօրգանիզմները վերացնելու համար:

«Մենք հուսով ենք, որ այսուհետ մարդիկ կհասկանան, որ բնության գրկում զբոսնելը կամ էլ թանգարան այցելելը բուժում են ոչ միայն հոգին, այլև մարմինը»,- հայտնել է հետազոտության ղեկավար Ջենիֆեր Սթելլարը:

9141 | 0
Facebook