Խնդրում ենք սպասել...

Միջազգային

10 ամսական փոքրիկը կշռում է 20 կիլոգրամից ավելի

23:51, հինգշաբթի, 15 հունվարի, 2015 թ.
10 ամսական փոքրիկը կշռում է 20 կիլոգրամից ավելի

Կոլումբիացի բժիշկները մտահոգված են 10 ամսական աղջնակի առողջականով, ով արդեն կշռում է 5 տարեկանի չափ: Այնինչ Խուանիտա Վալենտիա Էրնանդեսը լույս աշխարհ է եկել միանգամայն նորմալ քաշով՝ 2,7 կգ: Սակայն ծնունդից ընդամենը 10 ամիս անց նա արդեն կշռում է 20 կգ, այնինչ այդ տարիքի երեխայի քաշը չպետք է գերազանցի 8,5 կիլոգրամը: Քաշի կտրուկ ավելացումը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Տեղի հիվանդանոցներից մեկի հիմնադիրն, ով խոստացել է հետազոտել և փորձել բուժել երեխային, ասել է, որ սա վերջին մեկ տարվա մեջ իր պրակտիկայում հանդիպած 3-րդ դեպքն է, երբ մեկ տարեկանից փոքր երեխաները կշռում են 20 կիլոգրամից ավել: Իսկ ամբողջ աշխարհում այս խնդրով տառապում են միլիոնավոր երեխաներ:

14867 | 4
Facebook