ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ լրատվականները, պաշտոնաթող նախագահները, ՀՀ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակել նախորդիվ բանակցային փաթեթները: «Ընդ որում, սիրելի՛ քաղաքացիներ, պատրաստ եղեք Փաշինյանի ավանդական մանիպուլյացիաներին... ՀՀ քաղաքացիները փաստաթղթային ապացույցներով ևս մեկ անգամ պետք է համոզվեն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը ու նա է վտանգել ՀՀ անվտանգային ճարտարապետությունը»,- հավելեց Մամիջանյանը: