Ինչպես ավելի վաղ մամուլը գրել էր, ՔՊ-ական պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական արդյունք է ցույց տվել՝ արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն։ Սա իրավիճակ է փոխել կուսակցության դիրքորոշումներում։ Ասում են՝ ՔՊ-ն Սարուխանյանի փոխարեն թեկնածու է առաջադրելու Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին։ Ըստ լուրերի՝ աղմուկից հետո Սարուխանյանը հերքել է թեստ հանձնելու լուրերը՝ ասելով, որ թմրանյութի հետ կապ չունի և որ որևէ մեկը չի կարող իրեն թեստ հանձնելու հրահանգ տալ։
Հիշեցնենք` օրեր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Փաշինյանն է Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու ուղարկել։