Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին խոսել է առաջիկա զորահավաքի մասին

20:54, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
Զելենսկին խոսել է առաջիկա զորահավաքի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադան առաջիկա շաբաթներին պետք է քվեարկի զորահավաքային օրինագծի վերաբերյալ։

«Կարծում եմ՝ առաջիկա շաբաթների ընթացքում խորհրդարանը կքվեարկի մոբիլիզացիայի մասին օրենքը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայում զորահավաք հայտարարվել է 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժումից հետո։ Միաժամանակ մտցվել է նաև ռազմական դրություն։ Ե՛վ զորահավաքը, և՛ ռազմական դրությունն արդեն մի քանի անգամ երկարացվել են, վերջինը՝ 90 օրով՝ մինչև 2024 թվականի մայիսի 13-ը։

3734 | 0
Facebook