Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնությունն այժմ միանգամայն անհնար է». Երմակ

18:30, շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ.
«Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնությունն այժմ միանգամայն անհնար է». Երմակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնությունն այժմ միանգամայն անհնար է։
     Այս մասին գրել է Politico-ին։
     «Երմակն, ով պատերազմի սկզբում գլխավորել է Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցային խումբը, ասել է, որ Մոսկվայի հետ համաձայնագիրն այժմ լիովին անհնար է»,- գրում է հրատարակությունը։

Հարցազրույցում նա հայտարարել է, որ իբր ռուսներին չի հետաքրքրում որևէ բանակցություն։

«Ռուսները ցանկանում են Ուկրաինայի կապիտուլյացիան: Բայց դա երբեք տեղի չի ունենա. մենք բոլորս, ովքեր այժմ Ուկրաինայում ենք, երբեք չենք ընդունի որևէ փոխզիջում մեր անկախության հետ կապված»,- ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարը:

2300 | 0
Facebook