Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին հետմահու արժանացել է խաղաղության մրցանակի

19:18, հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ.
Նավալնին հետմահու արժանացել է խաղաղության մրցանակի

Փետրվարին ռուսաստանյան բանտում մահացած ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին։
     Հեղինակավոր պարգևը շնորհվում է խաղաղության, միջազգային փոխըմբռնման գործում ակնառու ավանդ ունեցող անհատներին։ Պարգևի հանձնումը տեղի կունենա Դրեզդենում մայիսի 12-ին, մրցանակը կստանա քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։
     Դրեզդենյան խաղաղության մրցանակը սահմանվել է 2010 թվականին, նախկին Խորհրդային Միությունից այդ մրցանակին են արժանացել նաև ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը և Ստանիսլավ Պետրովը, ով 1983 թվականին կանխել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային հակամարտությունը։

1981 | 0
Facebook