Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոստովում պայթյուններ են որոտացել. խոշոր հրդեհ է բռնկվել

23:24, չորեքշաբթի, 03 ապրիլի, 2024 թ.
Ռոստովում պայթյուններ են որոտացել. խոշոր հրդեհ է բռնկվել

Ռոստովի ծայրամասում՝ Դոնի ձախ ափին, խոշոր հրդեհ է բռնկվել։ Բոցը բռնկվել է Լուգովայա փողոցի տարածքում, որտեղ գտնվում է արդյունաբերական գոտին, հայտնում է 161.RU Rostov News-ը՝ վկայակոչելով ականատեսների վկայությունները։

Քաղաքաբնակների խոսքով՝ հրդեհն ուղեկցվել է առնվազն երեք ուժեղ հարվածներով։ Ժամը 18:46-ին հաղորդում է ստացվել, որ Լուգովայա 2-րդ 34 հասցեում անգար է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից։ Նախարարության տվյալներով՝ հրդեհի տարածքը կազմել է 1000 քմ։ Ժամը 19:35-ին հրդեհը մեկուսացվել է. զոհեր և վիրավորներ չկան։

ՀՕՊ գործողությունների կամ անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին տեղեկություններ չկան։

29104 | 0
Facebook