Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն հավաստիացրել է, որ չի պատրաստվում պատերազմել

23:18, երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ.
ԵՄ-ն հավաստիացրել է, որ չի պատրաստվում պատերազմել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատերազմի մեջ չէ և մտադիր չէ կռվել, թեև համայնքը պետք է մեծացնի իր պաշտպանունակությունը։
     «Եվրոպայի արևելքում պատերազմ է, և կարծես թե, այն չի ավարտվում,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում։- Եվրոպացիները պետք է հասկանան, որ մեր միջև ստեղծված խաղաղությունը բացառություն է... Աշխարհը դաժան աշխարհ է»։ «Մենք պատերազմական վիճակում չենք և չենք պատրաստվում»,- պարզաբանել է Բորելը` հավելելով, որ ԵՄ-ն պետք է մտածի իր պաշտպանունակության մեծացման մասին:
     «Եթե մենք պատերազմի մեջ լինեինք, մենք կխոսեինք երրորդ համաշխարհային պատերազմի մասին»,- պնդում է դիվանագետը: Նա նաև պարզաբանել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ԵՄ երկրները վերապատրաստել են ավելի քան 40 հազար ուկրաինացի զինվորականների։

2908 | 0
Facebook