Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի տուն

23:48, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Ցուցարարները փորձել են ներխուժել Նեթանյահուի տուն

Հազարավոր իսրայելցիներ ցույց են անում Երուսաղեմում՝ Քնեսետի դիմաց՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Հիստադրութի (Իսրայելական արհմիության) նախագահ Առնոն Բար-Դավիդը նույնպես կոչ է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել ընտրություններ, սակայն, նրա կարծիքով, դրանք պետք է տեղի ունենան մեկ տարի հետո՝ 2025 թվականի փետրվարին։

Մինչդեռ արտահերթ ընտրություններ պահանջող տասնյակ ցուցարարներ փորձել են ներխուժել Նեթանյահուի տուն, որը գտնվում է Երուսաղեմում։ Տան մատույցներն արգելափակվել են ոստիկանների կողմից։

3962 | 0
Facebook