Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և նրա տեղակալ գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի սպանությունից հետո ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն Իսրայելի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական առաքելություններում ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
«Խնդրում ենք ձեզ զգոն լինել և ավելի մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ կատարվում է ձեր շուրջը՝ հատուկ շեշտադրելով ամենօրյա տեղաշարժերը»,- այս հրահանգները տրվել են արտերկրում Իսրայելի դեսպանատների դիվանագետներին։
Մտավախություն կա, որ Իրանը կփորձի հարձակվել արտերկրում Իսրայելի առաքելության վրա՝ որպես վրեժ Դամասկոսում գեներալների սպանության համար։