Դաղստանում ձերբակալվածը խոստովանել է, որ զենք է տարել Crocus-ի ահաբեկիչներին
15:36, երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ.
Դաղստանում ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ զենք է տարել Crocus City Hall-ի վրա հարձակում գործած անձանց։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։
«Ես նրանց զենք եմ տարել, այդ տղաներին, որոնք հարձակվել են Crocus City Hall-ի վրա։ Ես Մախաչկալայից Միտիշչի զենք եմ տարել նրանց»,- ասել է տղամարդը։