Իրանը զգուշացրել էր Ռուսաստանին՝ խոշոր ահաբեկչական գործողության մասին՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգության նախօրեին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Ռուսաստանում հարձակումից մի քանի օր առաջ Թեհրանը Մոսկվայի հետ կիսվել է Ռուսաստանի ներսում հնարավոր մեծ ահաբեկչության մասին տեղեկատվությամբ, որը ստացվել է Իրանում մահաբեր պայթյունների գործով կալանավորվածների հարցաքննությունների ժամանակ»,-ասել է Reuters-ի երեք աղբյուրներից մեկը:
Reuters-ի մեկ այլ աղբյուր, որը նույնպես ցանկացել է անանուն մնալ, ճշտում է, որ Թեհրանի կողմից Մոսկվային տրամադրված տեղեկություններում նախապատրաստվող հարձակման մասին կոնկրետ մանրամասներ չեն եղել հարձակման ժամանակի և կոնկրետ նպատակի վերաբերյալ:
«ԻՊ-ի անդամներին հանձնարարվել է նախապատրաստել Ռուսաստանում ինչ-որ նշանակալի գործողության։ Իրանում ձերբակալված ահաբեկիչներից մեկն ասել է, որ խմբի որոշ անդամներ արդեն մեկնել են Ռուսաստան»,-հայտնել է աղբյուրը։