Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անօդաչու թռչող սարքեր արտադրող Բայրաքթարը կարող է գլխավորել Թուրքիան. WSJ

23:36, շաբաթ, 30 մարտի, 2024 թ.
Անօդաչու թռչող սարքեր արտադրող Բայրաքթարը կարող է գլխավորել Թուրքիան. WSJ

Անօդաչու թռչող սարքեր արտադրող Bayraktar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը կարող է գլխավորել Թուրքիան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Բայրաքթարը ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է։ Նշվում է նաև, որ նա երկրի ամենասիրված հասարակական գործիչներից է։

Էրդողանը 70 տարեկան է. 2023 թվականին նա ընտրվել է երրորդ նախագահական ժամկետում՝ երկրորդ փուլում փոքր-ինչ առաջ անցնելով իր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուից։ Բայրաքթարը 44 տարեկան է։ Նա առանցքային դեր է խաղում իր ընկերության նոր անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության մեջ:

4439 | 0
Facebook