Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ-ի դատարանում

00:18, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ կանցկացվեն ՄԱԿ-ի դատարանում

2024 թվականի ապրիլի 15-26-ը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում կանցկացվեն լսումներ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով։
     Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
     Միաժամանակ Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատանքները Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացրած պահանջների վերաբերյալ գործողությունների առումով։

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
     Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։
     «Մենք շարունակում ենք զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ ՀՀ տեսանկյունից էլ այդ պահանջները, որ դրված են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարանում, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտման, ոտնահարման մասին են, և նրանց իրավունքների պաշտպանության նպատակով էլ այդ իրավական գործընթացները նախաձեռնվել են»,- ասել է նա։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։

1182 | 0
Facebook