Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խովաևը Բաքվից հետո կժամանի Հայաստան

21:00, չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ.
Խովաևը Բաքվից հետո կժամանի Հայաստան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում է: Ծրագրվում են հանդիպումներ ադրբեջանցի գործընկերների հետ՝ քննարկելու նաև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցեր: Նախատեսվում է, որ նա կայցելի նաև Երևան:

Այս մասին փետրվարի 14-ի ճեպազրույցին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՌԴ գործադրած ջանքերից:
     Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ հաշվի առնելով գործընկերային հարաբերությունները՝ Խովաևը կողմերի հետ կքննարկի խաղաղության հաստատման հետ կապված բոլոր դետալները, դրանց կյանքի կոչման հնարավորությունները՝ հօգուտ հիմնախնդրի կարգավորման:

2713 | 0
Facebook