Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով». Արարատ Միրզոյան

20:54, երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ.
«Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով». Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստի ավարտին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին նիստից ի վեր Հայաստան-ԵՄ օրակարգը հարստացել է նոր կարևոր մեխանիզմներով։ Անվտանգության, տնտեսության և շարժունակության շուրջ հարցերը եղել են քննարկման կենտրոնում։

Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսության ոլորտում ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև վիզաների ազատականացման գործընթացին և շեշտել, որ բոլոր անհրաժեշտ պահանջները կատարվել են, և ժամանակն է սկսել Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսությունը։ «Դա մեր ժողովուրդներին մերձեցնելու և մեր համագործակցության շոշափելի արդյունքներով ապահովելու ընտրություն է»,- ասել է Միրզոյանը։

2005 | 0
Facebook