Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են դարձել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները

12:24, երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ.
Հայտնի են դարձել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մանրամասները

ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթն է պատրաստել, որի մեջ ներառված է ավելի քան 200 անուն, հաղորդում է NTV հեռուստաալիքը:

Պատժամիջոցների տակ են հայտնվել այն ընկերությունները, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմատեխնոլոգիական զարգացմանը կամ նրա պաշտպանության ու անվտանգության հատվածի ուժեղացմանը, նշվում է նյութում:

«Լրացուցիչ պատժամիջոցները կարող են վերաբերել ավելի քան 200 մարդու և ընկերությունների»,- ասվում է հրապարակման մեջ:

Մինչ այդ Politico թերթը գրել էր, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրոմիության պատժամիջոցների նոր՝ 13-րդ փաթեթը, «խորհրդանշական» կլինի. ավելի մեծ թվով ընկերությունների կարգելվի երկակի նշանակության ապրանքներ արտահանել:

2949 | 0
Facebook