Եվրոմիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնել են ԵՄ բյուջեից 50 մլրդ եվրո հատկացնել՝ Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին X սոցցանցում գրել է Եվրոխորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«27 առաջնորդները համաձայնել են Ուկրաինային 50 մլրդ եվրո ծավալով օգնության լրացուցիչ փաթեթ տրամադրել եվրոպական բյուջեից»,- գրել է նա՝ այլ մանրամասներ չներկայացնելով: