Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն ու Օվերչուկը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը

14:24, երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ.
Ալիևն ու Օվերչուկը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության զարգացման ծրագրերը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքք:

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը, որը 2023 թվականի արդյունքներով կազմել է 17,5 տոկոս, ինչպես նաև բեռնափոխադրումների և տարանցիկ փոխադրումների առաջանցիկ աճը գնահատվել են որպես համագործակցության լավ ցուցանիշ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

1786 | 0
Facebook