Միջազգային հանրությունը պետք է հարց ուղղի ԱՄՆ-ին, թե ե՞րբ են հաշվարկելու այլ երկրների հանդեպ սեփական պարտքերը: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դիվանագետը ռուսական ակտիվների առգրավման մասին ԱՄՆ-ի նախաձեռնությունն անվանել է ուրիշի փողերի յուրացում և հիշեցրել, որ Վաշինգթոնի պետական պարտքը հասել է 34 տրիլիոն դոլարի:
«Միգուցե, երբ բոլորին վճարեք, աշխարհում խնդիրները մի փոքր պակաս կլինեն»,- ասել է դիվանագետը: