Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաքվում հայերի ջարդերը դարձան էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը. ՀՀ ԱԳՆ

19:36, երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ.
Բաքվում հայերի ջարդերը դարձան էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը. ՀՀ ԱԳՆ

34 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդերը դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետը: Հարյուրավորներn սպանվեցին, խեղվեցին և անհետ կորան, կես միլիոնը դարձան փախստական։ Այդ մասին X-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ-ն` հրապարակելով լուսանկարներ:
     «Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին, ընդգծում ենք նման քաղաքականության կանխարգելման և իրավունքների պահպանման անհրաժեշտությունը»։

2198 | 1
Facebook