Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մալդիվները Հնդկաստանից պահանջել է դուրս բերել իր բանակը

20:24, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Մալդիվները Հնդկաստանից պահանջել է դուրս բերել իր բանակը

Մալդիվների Հանրապետությունը Հնդկաստանին խնդրել է մինչև մարտի 15-ը դուրս բերել հնդիկ զինվորականներին իր կղզիներից: Այս մասին հայտնում է մալդիվյան Sun Online թերթը՝ վկայակոչելով Մալդիվների նախագահի վարչակազմի հանրային քաղաքականության գծով օգնական Աբդուլա Նազիմ Իբրահիմին։ «Հնդիկ զինվորականները չեն կարող մնալ Մալդիվներում։ Սա նախագահ Մուհամեդ Մուիզզուի և ներկայիս վարչակազմի քաղաքականությունն է»,- ասել է Իբրահիմը: Նրա խոսքով՝ հանրապետության ղեկավարը պաշտոնապես խնդրել է Հնդկաստանին` մինչև մարտի 15-ը դուրս բերել զինվորականներին։

Իբրահիմը հիշեցրել է, որ Մալեն և Նյու Դելին ստեղծել են բարձր մակարդակի խումբ՝ բանակցելու զորքերի դուրսբերման շուրջ։ Այս խմբի առաջին հանդիպումը կայացել է կիրակի օրը։ Այն քննարկել է հնդիկ զինվորականների դուրսբերման ժամկետները։

Հրատարակության տվյալներով՝ Մալդիվներում 88 հնդիկ զինվորական կա։

Հնդկաստանը և Մալդիվները պաշտպանական ոլորտում համագործակցում են 1988 թվականից, երբ հնդկական բանակը նախագահ Մաումուն Աբդուլ Գայումի խնդրանքով օգնեց վերջինին հաղթահարել «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» խմբավորման ապստամբության փորձը: Այս համագործակցությունը, որը ներառում էր ուսուցում, սարքավորումների և զենքի փոխանցում և օբյեկտների կառուցում, վայելում էր Մալդիվների բոլոր քաղաքական գործիչների աջակցությունը մինչև 2017-2018 թվականները, երբ նախագահ Աբդուլլա Յամինը սկսեց զարգացնել տնտեսական համագործակցությունը ՉԺՀ-ի հետ: Մալդիվների ներկայիս նախագահ Մույցզուն իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր դուրս բերել հնդիկ զինվորականներին կղզային հանրապետության տարածքից։

4439 | 0
Facebook