Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանկավարժները դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն»․ վարչապետ

13:24, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
«Մանկավարժները դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն»․ վարչապետ

«Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ, մասնագետներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով դպրոցներում դասավանդվող Հայոց պատմություն առարկան վերանվանել Հայաստանի պատմություն։ Անկեղծ ասած՝ առաջարկն ինձ ցնցեց․ ինքս ինձ մեղադրեցի, որ էդ նրբությունը չեմ նկատել»,- Գավառում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խորքային, բովանդակային լուրջ տարբերություն կա․ «Հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության պատմություն՝ պետականության լինելիության դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը ենթադրում է պետականության պատմություն՝ պետականության բացակայության դրվագներով։

Այսինքն, առաջին պատմությունը պետության բացակայության մասին է, որը երբեմն ընդհատվել է պետություն ունենալով, իսկ երկրորդը՝ պետության պատմություն է, որը երբեմն ընդհատվել է պետություն չունենալով։ Էս կարգի հարցեր կան, որոնք շատ կարևոր են»։

4322 | 4
Facebook