Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը համաձայնեցրել է կառավարության 2024թ. բյուջեն

10:18, երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ.
ԱՄՆ-ը համաձայնեցրել է կառավարության 2024թ. բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են կառավարության 2024թ. բյուջեն՝ 1,6 տրլն դոլարի չափով: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Երկկուսակցական ֆինանսավորման նախագիծը, որը համաձայնեցրել են Կոնգրեսի առաջնորդները, մեզ մոտեցնում է նրան, որպեսզի կանխենք կառավարության աշխատանքի անհարկի կասեցումը և պաշտպանենք առաջնահերթությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին (հանրապետական, Լուիզիանա նահանգից), ԱՄՆ կառավարության ընդհանուր բյուջեն 2024 թվականի համար կկազմի 1,6 տրլն դոլար, որից 886 մլրդ դոլարը կօգտագործվի պաշտպանական ոլորտի ծախսերի, 704 մլրդ դոլարը՝ այլ ծախսերի համար:

2475 | 0
Facebook