Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը

22:30, երկուշաբթի, 01 հունվարի, 2024 թ.
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանությամբ: Քաղաքն ընդգրկել է մոտ 400 հա տարածք: Ամենածաղկուն շրջանում բնակչությունը կազմել է 100.000-150.000 մարդ:

Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը

     Հնավայրի կենտրոնական հատվածում բարձրանում է մի բլուր՝ Դուին, Դվին, Դաբիլ (արաբերեն) անվանումով, որի գագաթին հիմնարկվել է քաղաքի միջնաբերդը, հզոր պարիսպներով, 40-ից ավելի կիսաբոլոր աշտարակներով: Միջնաբերդը բոլոր կողմերից գոտևորել են քաղաքային ընդարձակ թաղամա­սերը: Քաղաքային թաղա­մասերը ևս պարսպված են եղել հզոր պարիսպներով, որոնց մասին տեղեկացնում է արաբ պատմիչ և աշխարհագիր Մուկադասին:
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը

     Դվինն իբրև բնակավայր հայտնի է տակավին Ք.ա. III հազ.: Ք.ա. VIII դ. բնակավայրը ենթարկվում է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից: Հուշարձանի ստորին շերտերում ամենուրեք նկատելի են հրդեհի և ավերածությունների հետքերը: Հելլենիստական և անտիկ դարաշրջանում Դվինն Արտաշատ մայրաքաղաքի արվարձաններից էր, նրա տնտեսական մատա­կա­րարներից մեկը:
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը
Դվին մայրաքաղաքի 3D վերակազմությունը

     Հռոմեական զորավար Կուրբուլունի արևել­յան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), Արտաշատի հետ միաժամանակ գրավվեց, հրդեհվեց նաև Դվինը` ա­մա­յանալով մինչև IV դ. 30-ական թվականները, երբ հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստոց՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սա­հակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքա­ղաք: Այդ կարգավիճակը փոփոխաբար քաղաքը պահպանեց մինչև 930 թ., երբ հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:
     470-ական թվականներից սկսած քաղաքը համարվում էր և հայոց հոգևոր կենտ­րոնը՝ (կաթողիկոսությունը Վաղարշապատից Դվին տե­ղափոխ­վեց Գյուտ կաթողի­կոսի օրոք) ուր շուրջ 400 տարի նստել են Հայոց հայրա­պետները:

5300 | 0
Facebook