Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մագնուս Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

19:48, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ.
Մագնուս Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը 7-րդ անգամ նվաճեց կայծակնային խաղի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Ուզբեկստանում անցկացված առաջնությունում նորվեգացի գրոսմայստերը 21 հնարավորից վաստակեց 16 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը։ Երկրորդ եւ երրորդ տեղերը գրավեցին ռուսաստանցիներ Դանիիլ Դուբովն (15,5 միավոր) ու Վլադիսլավ Արտեմիեւը (15 միավոր)։

2892 | 0
Facebook