Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին». «Ապրելու երկիր»

23:24, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ.
«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին». «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել․ «Արդեն երեք ամիս է՝ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաններն ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում։ Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա իրականացրել է բազմիցս Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։ Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին»։

3161 | 0
Facebook