Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Որևէ մեկի ճանապարհը չենք փակել. հրապարակներն ազատ են». Իշխան Սաղաթելյան

14:48, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ.
«Որևէ մեկի ճանապարհը չենք փակել. հրապարակներն ազատ են». Իշխան Սաղաթելյան

«Դիմադրության շարժումը եղել է մեր նախաձեռնությունը, յուրաքանչյուր օրվա ու գործողության համար կրում ենք պատասխանատվություն: Կար խնդիր, դուրս ենք եկել, կազմակերպել ենք ժողովրդին, երկու ամիս՝ գիշեր-ցերեկ պայքարել ենք, ուժներս չի հերիքել, չենք կարողացել էդ զանգվածով հասնել հաջողության»,- «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է ՀՅԴ-ական գործիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Գործ ունենք մի իշխանության հետ, որը չունի սրբություն, հայրենիք, կարմիր գիծ ու ունի հսկայական ներուժով տերեր, ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի, բայց կռիվ ենք տվել, չենք համակարպվել ու չենք համակերպվելու»,- նշել է նա: Արձագանքելով քննադատություններին՝ ըստ որի՝ միգուցե այլ առաջնորդ լիներ, պայքարն այլ ընթացք ստանար, Սաղաթելյանն ասել է, որ իրենք որևէ մեկի ճանապարհը չեն փակել, հրապարակներն ազատ են. «Դիմադրության շարժումը երբ իր ակտիվ փուլը դադարեցրեց, բոլոր հրապարակներն ազատ էին, ո՞ր մի նոր ուժի, անհատի ձեռքն ենք բռնել ու թույլ չենք տվել կազմակերպել ու պայքարել: Ով ինչ արել է՝ օգնել ենք, հետևաբար շինծու օրակարգից պետք է դուրս գալ. դաշտն ազատ է»:

Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը
2625 | 1
Facebook