Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Արցախի հակամարտությունը ոչ միայն չի փակվել, այլև ավելի է խորացել». Սեյրան Օհանյան

22:36, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ.
«Արցախի հակամարտությունը ոչ միայն չի փակվել, այլև ավելի է խորացել». Սեյրան Օհանյան

Յուրաքանչյուր գիտակից, ողջախոհ անձնավորություն հասկանում է, որ Արցախի էջը փակված չէ, հակամարտությունը չի ավարտվել և Ադբեջանն իր հանցագործ քաղաքականությամբ ինքն է ահաբեկիչ կողմը, ինքն է ցեղասպանություն իրականացրել Արցախի ժողովրդի նկատմամբ: Այսինքն, ընդհակառակը, հակամարտությունն ավելի է խորացել: Այս մասին «24Նյուզ»-ի եթերում բարձրաձայնել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Ըստ նրա, սեպտեմբերին Արցախում ստեղծվել էր մի իրավիճակ, որի պայմաններում, հանուն ժողովրդի փրկության, ստորագրվել է հրամանագիր` պարտադրված վիճակում: Ըստ այդմ, Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրված հրամանագիրը իրավական արժեք չունի:

2589 | 1
Facebook