Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այսօր դժվար է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային անվանել»․ Կոնստանտին Զատուլին

10:16, շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ.
«Այսօր դժվար է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն իսկապես դաշնակցային անվանել»․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն Alpha News-ի եթերում անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին՝ նշել է, որ այսօր դժվար է այն դաշնակցային անվանել։ «Այս ամբողջ տարվա ընթացքում մենք հետևել ենք, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը կաշվից դուրս գալիս, որպեսզի իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ իմիջային, տեղափոխի Ռուսաստանի վրա, խաղալ հայ ժողովրդի հույզերի ու զգացմունքների վրա, որպեսզի իր վրայից հանի պատասխանատվությունը և կատարվածի համար մեղավոր հայտարարի Ռուսաստանին, ինչի հետ ես ոչ մի կերպ չեմ կարող համաձայնել։ Ես ինքս տեսնում եմ Ռուսաստանի գործողությունների թերությունները և նրա հնարավորությունների բացակայությունը։ Սա կնշանակի, որ Հայաստանը պարզապես անկախ, ինքնիշխան երկիր չէ, որը պատասխանատու չէ իր գործողությունների համար։ Իսկ Հայաստանի՝ որպես պետության, գործող իշխանության գործողություններն այն են, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է և, ի դեպ, շարունակում է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցներից»,- ասել է Զատուլինը։

Զատուլինի հարցազրույցը
5193 | 2
Facebook