Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Լեռնային Ղարաբաղում այժմ մինչև 25 բնակիչ կա». Արտակ Բեգլարյան

23:36, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ.
«Լեռնային Ղարաբաղում այժմ մինչև 25 բնակիչ կա». Արտակ Բեգլարյան

ԼՂ-ում, ըստ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի, այժմ մինչև 25 բնակիչ կա: Մի քանիսն ազգությամբ ռուս են, մնացածը հայեր` միայնակ տարեցներ կամ խոցելի խմբին պատկանող մարդիկ: ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքների՝ ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման դեպքում, այլապես մեծ է ցեղասպանվելու վտանգը՝ արձանագրել են փախստականների թեմայով գիտաժողովում: Փորձագետները հղում անելով միջազգային իրավունքին՝ նշել են, որ Բաքուն պարտավոր է ապահովել տեղահանվածների վերադարձը կամ փոխհատուցել արցախցիներին: Մեր երկրից հեռացած ադրբեջանցիներին ժամանակին Հայաստանը փոխհատուցել է, մինչդեռ այս դեպքում էլ Ադրբեջանը չի կատարել պարտավորությունը:

Մանրամասները՝ «Լուրեր»-ի տեսանյութում:

«Լեռնային Ղարաբաղում այժմ մինչև 25 բնակիչ կա». Արտակ Բեգլարյան
2482 | 0
Facebook