Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ստում է». Արման Աբովյան

10:18, հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ.
«Ստում է». Արման Աբովյան

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Արման Աբովյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցին, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որն առաջարկի խնդրի լուծում, ասել է. «Նախ՝ ստում է. միգուցե ծանոթ չէ փաստաթղթերին, միգուցե օգնականները ոչ լիարժեք տեղեկություն են տվել, բայց դա քաղաքագիտական անհեթեթություն է՝ 30 տարվա բանակցային գործընթացը նետել աղբամանը: Խորհուրդ կտամ ավելի ուշադիր ծանոթանալ Մադրիդյան, Կազանյան փաստաթղթերին: Հերթական փորձն էր՝ ասելու՝ ամեն ինչ մեզնից առաջ էր որոշված, մյուս կողմից էլ՝ նախապատրաստել հասարակությանը որոշակի գործընթացների»: Աբովյանի խոսքով՝ Փաշինյանի հաշվարկը հետևյալն է. հասարակությունը չի ստուգի, չի կարդա համացանցում առկա բանակցային փաստաթղթերը:

Արման Աբովյանի հարցազրույցը
2866 | 0
Facebook