Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Իրան-Հայաստան հարաբերություններում նոր զարգացումներ կլինեն»․ փորձագետ

20:24, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
«Իրան-Հայաստան հարաբերություններում նոր զարգացումներ կլինեն»․ փորձագետ

Տարածաշրջանային և գլոբալ մրցակցության տարաբնույթ խնդիրներով պայմանավորված ականատես ենք Իրանի կողմից ակտիվ քաղաքական դերակատարման։ Այս մասին «Պանորամա»-ի հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Ըստ փորձագետի, տարին բավականաչափ խնդրահարույց է եղել նաև ԻԻՀ-ի համար։
     «Մեր տարածաշրջանային իրողություններն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության ռազմավարական բնույթի հետևանքներն Իրանի համար անցնող տարվա ընթացքում բավականին կարևոր և լուրջ բարդություններ են առաջացրել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությանը, որի ուղիղ հետևանք էր նաև Թուրքիայի ու Իրանի հարաբերություններում առաջացած խնդիրները։ Տարին Իրանի համար ավարտվեց նոր մարտահրավերով՝ Գազայի պատերազմով, հետևաբար, հաջորդ տարվա ընթացքում կտեսնենք ավելի ակտիվ Իրան, որը կփորձի տարբեր ուղղություններով հակազդել»,- ասել է փորձագետը։

Անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններում գալիք տարվա ընթացքում սպասվող զարգացումներին, Պետրոսյանը նշել է, որ նոր զարգացումներ կլինեն։

«Դրական դինամիկա կունենանք, քանի որ երկու բարեկամական, հարևան երկրներն ունեն ընդհանուր շահեր և մարտահրավերներ։ 2023թ-ի դինամիկան կշարունակվի նաև 2024թ-ին։ Այդ հարաբերությունների զարգացման հարցում հատկապես հայկական կողմից պետք է ակնկալել ստեղծագործ, նախձեռնողական քաղաքականություն։ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակները բավականին բարդ են և այս բարդ ժամանակահատվածում Իրանի ուշադրությունը գրավելը և հարաբերությունների օրակարգ պահելը մեզ համար պետք է կարևոր ուղղություն լինի»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

2987 | 0
Facebook