Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, վե՞րջ». «Էս մի ժամից ավել խոսում եմ, էլի տալիս եք նույն հարցը». Փաշինյանը հանդիմանեց Պետրոսին

00:30, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
«Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, վե՞րջ». «Էս մի ժամից ավել խոսում եմ, էլի տալիս եք նույն հարցը». Փաշինյանը հանդիմանեց Պետրոսին

«Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, վե՞րջ»,- «Հանրային»-ի եթերում Փաշինյանին հարց ուղղեց Պետրոս Ղազարյանը: Հարցը դուր չեկավ Փաշինյանին ու նա հանդիմանեց. «Էս մի ժամից ավելի խոսում եմ` էլի նույն հարցն եք տալիս»: Նա կրկնեց իր բազմիցս հնչեցրած տեսակետը, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության համար:

Փաշինյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի ԼՂ խնդրի լուծում․ «Բոլոր տարբերակները, որոնք սեղանի վրա եղել են, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում։ Մի տարբերակ եղել է 1999-ին՝ դա Մեղրիի և ԼՂ-ի փոխանակումն է եղել»։

Վարչապետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդրի դեպքում Հայաստանի կառավարության մոտեցումը հետևյալն է՝ եթե նրանք վերադառնալու հնարավորություն չունենան, մնան, ապրեն և ստեղծագործեն Հայաստանում։

«Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում: Իհարկե, մենք դրան կարող ենք հակադարձել Նախիջևանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունքը, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում` գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու` Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, վե՞րջ». «Էս մի ժամից ավել խոսում եմ, էլի տալիս եք նույն հարցը». Փաշինյանը հանդիմանեց Պետրոսին
5939 | 2
Facebook