Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն Օրբանին TOGG է նվիրել, Օրբանն էլ Էրդողանին` նժույգ

19:18, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ.
Էրդողանն Օրբանին TOGG է նվիրել, Օրբանն էլ Էրդողանին` նժույգ

Այսօր Բուդապեշտ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Օրբանին նվիրել է թուրքական TOGG էլեկտրական մեքենա։
     Բացի այդ, Թուրքիայի նախագահը հանդիպել է Հունգարիայի նախագահ Քաթալին Նովակի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-հունգարական հարաբերությունները, գլոբալ ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետ կապված իրադարձությունները։

Նախագահ Էրդողանը նաև վստահություն է հայտնել, որ իր այցը Բուդապեշտ կնպաստի Թուրքիայի և Հունգարիայի միջև հարաբերությունների խորացմանը։

Օրբանն իր հերթին հունգարական նժույգ է նվիրել Էրդողանին:

4655 | 1
Facebook