Հայկ Մարտիրոսյանը՝ Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն
11:24, կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ.
Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է: Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Կայծակնային շախմատի առաջնությունում Հայկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ միջազգային վարպետ Էմին Օհանյանը ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկան պատանիների մեջ: